Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.20-ի սահմաններում 37-ամյա Միքայել Ավանեսյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 09 ՍԼ 790 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց և Գոգոլի փողոցի խաչմերուկում ընդհարվել է 26-ամյա Արտակ Սաֆարյանի վարած «Սիտրոեն» մակնիշի 03 ՏԼ 398 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «Սիտրոեն»–ի վարորդն ու նրա ուղևորներ 23-ամյա Նազելի Սարուխանյանը և 26-ամյա Նարեկ Դալլաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Մենուա Սաֆարյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ