Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցի հայ մեծերի գեղեցիկ խոսքը

Մարտ 15,2012 13:41

Տարիներ շարունակ հայ բեմից հնչել է տաղանդավոր հայ դերասանների խոսքը, ականատես եւ ունկնդիր ենք եղել հիասքանչ դերակատարումների: Վերջին տարիներին շատ է խոսվում մայրենիի, մաքուր գրական լեզվի խաթարման ու ժարգոնի մասին: Հատկապես ավագ եւ միջին սերնդի ներկայացուցիչներս ոչ վաղ անցյալում հայ բեմի տաղանդաշատ վարպետներից լսելով ոսկեղենիկ հայերենը՝ այսօր դժվարանում ենք համակերպվել առկա վիճակի հետ:

Ո՞վ չի հիացել Փափազյանի, Ներսիսյանի, Ավետիսյանի, Ջանիբեկյանի, Աբրահամյանի ոչ միայն բարձրարվեստ խաղով, այլեւ մաքուր հայերենով, խոսքի հատուկ առոգանությամբ: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ այսօր էլ ոգեւորվում եմ «Գեներալի աղջիկը» սերիալի գլխավոր դերակատարներ Արմեն եւ Աննա Էլբակյանների հիասքանչ խաղով, խոսքի վարպետությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով ու գեղեցիկ հայերենով: Այդ շնորհաշատ դերասանները մեզ վերադարձրին վաղուց մոռացված մեր տաղանդավոր դերասանների շունչը:

ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

դաշնակահար, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031