Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր վետերաններին» մնաց մեկ քայլ

Մարտ 15,2012 13:32

2011թ.-ի հունիսից ՀՀ-ում ձեւավորվել էր «Նոր վետերաններ» թոշակառուների մի խումբ: Նրանք ուժային կառույցների նախկին աշխատակիցներն էին, որոնք պահանջում էին, որպեսզի իրենց իրավունքները հավասարեցվեն Հայրենական պատերազմի վետերանների իրավունքներին: Ներքին գործերի նախկին աշխատակից, կենսաթոշակառու Հովհաննես Ռուշանյանի նախաձեռնությամբ գործն անցյալ տարի հասավ անգամ ՀՀ սահմանադրական դատարան, որտեղ վետերանները հաղթեցին: ՍԴ-ն փաստեց, որ տեղի է ունեցել ՀՀ միջազգային պարտավորությունների արգելափակում եւ որ ՀՀ կառավարությունն էլ «չի անդրադարձել իր որոշման ապահովմանը»: Խոսքը ՀՀ կառավարության այն որոշման մասին է, որը հակասության մեջ էր մտել «Հայրենական պատերազմի վետերանների» օրենքի հետ, մասնավորապես՝ «վետերաններ» հասկացությունը սահմանելիս: Այս պահին ՀՀ կառավարության նոր նախագիծն է ուղարկվել ԱԺ, որն ընդունվելու դեպքում, 1994թ. միջպետական համաձայնագրի 2-3 կետում նշված անձինք պետք է ներգրավվեն «Վետերանների մասին» օրենքի 1-ին կետում եւ այսուհետեւ օգտվելու են պատերազմի վետերանների բոլոր իրավունքներից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031