Վերջերս քննադատական հոդվածներ եմ գրել Երեւանի քաղաքապետի մասին՝ կապված Մաշտոցի այգու հետ եւ ոստիկանապետի մասին՝ կապված լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման հետ: Բայց վատի կողքին լավն էլ կա, մասնավորապես, ձյունը դեռ չհալչած՝ քաղաքապետարանը սկսել է ասֆալտապատել աղից ու ձնհալից վնասված փողոցները: Քաղաքապետարանի կողմից նման օպերատիվություն երբեք չեմ տեսել: Պատգամավորության թեկնածուներ էլ ասֆալտի մոտ կանգնած չեն: Ոստիկանները նույնպես սկսել են մարդկային կերպար ստանալ, Մաշտոցի այգին փրկելու ակցիայի մասնակիցների հետ իրենց շփումը նորմալ, մարդկային ձեւով են իրականացնում, հումոր են անում, ժպտում, ծաղիկներ են նվիրում, մի խոսքով՝ ակցիայի մասնակիցների հանդեպ ատելություն չի նկատվում, մարդիկ պարզապես իրենց գործն են անում:
Սենց որ գնա, կամաց-կամաց կսկսենք սիրել մեր իշխանություններին, դե իսկ ընտրություններն էլ, եթե առանց կեղծիքների անցկացվեն…
ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ