Գյումրու «Շիրակ կենտրոն» հ/կ-ն սոցիալապես անապահով գյումրեցիների մասին տեսանյութեր է պատրաստում ու իր կայքում տեղադրում՝ չքավոր մարդկանց համար հովանավորներ գտնելու, վառելափայտ ու տուն ձեռք բերելու ակնկալիքով: «Շիրակ կենտրոն» հ/կ-ի նախագահ Վահան Թումասյանը երեկ լրագրողներին ասաց. «Օրերս ինձ զանգահարեց Գյումրիի ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, ես էլ ուրախացած մտածեցի, որ վերջապես գյումրեցի մեծահարուստները որոշել են օգնել իրենց սոված քաղաքացիներին: Բայց պարզվեց, որ պատգամավորը զանգել էր իր կուսակիցների անունից դժգոհելու, որ հերիք է ինտերնետում նման կադրեր տեղադրելով աշխարհով մեկ խայտառակեմ հանրապետականներին: Պատկերացնո՞ւմ եք՝ դրսում ապրող անհայտ բարերար, տեսնելով մեր տեսանյութերը, խղճահարված արդեն երրորդ տունն է գնում տնակներում ապրող գյումրեցիների համար, իսկ պատգամավորը զանգել ու բողոքում էր, թե որտեղի՞ց եմ գտնում տնակային կերպարներին ու նրանց միջոցով պախարակում հանրապետականներին»:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ