Նյու Յորքի գերագույն դատարանում հայց է ստացվել 45-ամյա Ելենա Ռուբկյովսկայայից:
Ռուս միլիարդատիրոջ կինը դատարանին տեղեկացնում է, որ իր դստեր՝ Եկատերինայի, անվանն առնչվող ընկերությունը «Citigroup»-ի նախկին գլխավոր տնօրենից Մանհեթենի պենտհաուսում $ 88 միլիոնով 10 սենյականոց շքեղ բնակարանը գնել է Ժնեւի դատարանի որոշման խախտումով (նրանք 2008 թվականից ամուսնալուծվում են) եւ անշարժ գույքի իսկական տերն իրականում Դմիտրի Ռիբոլովլեւն է:
«Forbes» հանդեսի վերջին տվյալներով ռուս օլիգարխը $ 9 միլիարդ կարողությամբ աշխարհի 100-րդ ամենահարուստ մարդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ