Ռուսաստանցի թենիսիստուհի, 29-ամյա Նադեժդա Պետրովան, որ մարզական կարիերայի ընթացքում 10 անգամ հաղթել է WTA ի մրցաշարերի մենախաղերում, 19 անգամ՝ զուգախաղերում, եւ վարկանիշով ներկայումս աշխարհում 33-րդն է, ձեւակերպել է փաստաթղթերը եւ դիմել՝ ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալու համար:
Նադեժդան վերջին տարիներին մշտապես բնակվում է Մայամիում: Նրա խոսքերով, ինքն այնտեղ իրեն բացարձակ հանգիստ է զգում եւ Ֆլորիդայում իրեն դուր են գալիս կենսակերպը, եղանակը, թենիսի համար ստեղծված կատարյալ պայմանները եւ այն, որ այնտեղ դեղատներն աշխատում են շուրջօրյա:
Պետրովաների ընտանիքը ԱՄՆ-ում սեփական ընկերություն՝ «Petrova Dream Team» եւ բարեգործական հիմնադրամ ունի, որն աջակցում է երիտասարդ թենիսիստներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ