Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանի ասածը երեսով մի տվեք

Մարտ 15,2012 11:39

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդամագրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, համացանցում սկսեց շրջանառվել մի տեսանյութ, որում վերջինս Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում։

Տեսանյութում Վիկտոր Դալլաքյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ ոգեւորված բացատրում է, թե ինչու են մարդիկ վատ ապրում։

«Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, ձեր թոշակը խի՞ ա ցածր, որովհետեւ Սերժ Սարգսյանը, երբ որ Մոնտե Կարլո ա գնում ու ղումար պիտի խաղա, 50 հազար դոլար ա կոնը։ Հասկանում եք՝ էդ ի՞նչ ա նշանակում։ Այսինքն՝ ստավկեն, որ սկսում ա, դնում են 50 հազար։ Այ էդ ձեր փողերն ա, այ էս սաղիդ, ձերն ա էդ։ Այսինքն՝ ձեզ ձեռ են առնում։ 20 դրամ թոշակը բարձրացնամ են, ձեզ ասում են՝ ձեր թոշակը բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»,- տեսանյութում ասում է Դալլաքյանը։

Երեկ մենք փորձեցինք Վիկտոր Դալլաքյանից պարզել՝ արդյոք իր սկզբունքներին չէ՞ր հակասում ՀՀԿ-ին անդամագրվելը եւ արդյոք այսօր փոխե՞լ է Սերժ Սարգսյանի մասին իր կարծիքը։

«Գեղեցկուհի, ինձ զանգահարեք մայիսի 7- ին»,- մեր հարցին ի պատասխան մի քանի անգամ կրկնեց նա ու անջատեց հեռախոսը։

Դե ինչ, Վիկտորը ինքն իրեն ահագին ժամանակ տվեց «ինքնամաքրվելու» համար։

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031