Հատվածներ ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Խաչիկյան, Դուք դեռ Հանրապետականո՞ւմ եք։
– Իհարկե։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ ի տարբերություն քաղաքականության մեջ ճամբարներ փոխողների, քաղաքական բոմժերի՝ ես կմնամ ՀՀԿ-ում երեկ, այսօր եւ վաղը։
– Հայտնի դեպքերից հետո ՀՀԿ–ում Ձեր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը չի՞ փոխվել։
Կարդացեք նաև
– Ի՞նչ դեպքեր։
– Մեղադրանքները՝ միլիոնավոր յուրացումների։
– Ե՞րբ են եղել։
– Չե՞ք հիշում բացահայտումները։
– Բացի լրագրողներից, այլ մեղադրողներ չեմ տեսել։
– Հիշեցնեմ՝ Վերահսկիչ պալատը սկզբում բացահայտումներ արեց, հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, ապա գործը տեղափոխվեց ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն։
– Ի՞նչ, Վերահսկիչ պալատը, ֆինանսների նախարարությունը, դատախազությունը տվե՞լ են իմ անունը։
– Տվել են Ձեր ղեկավարած հիմնարկի անունը, որի պատասխանատուն Դուք եք։ Կապ չունե՞ք, հրաժարվո՞ւմ եք։
– Քննությունը գնում է, ամեն ինչի պատասխանը կտրվի։
– Պարոն Խաչիկյան, ի՞նչ երեսով եք քարոզելու ՀՀԿ–ի համար։
– Պարզ երեսով։
– Այսինքն՝ այդքան մահացած թոշակառուների գումարները յուրացնելուց հետո պարզ երեսո՞վ։
– Ինչքա՞ն գումար։
– Դուք չե՞ք հիշում։ Մահացած թոշակառուներին հատկացվելիք գումարների շնորհիվ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս սոցապ նախարարության, Ձեզանից հետո բարձրացրեց թոշակները։ Այսինքն՝ խոսքն այդքան մեծ գումարի մասին էր։
– Ամեն տարի իմ գործունեության ընթացքում թոշակները բարձրացվել էին ու ավելի շատ։
– Այսինքն՝ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունեք, շարունակում եք գոհ ու երջանիկ ապրե՞լ։
– Ամեն ինչ լավ է դրախտում, եւ ամեն ինչ լավ է հորիզոնական դիրք ընդունած վիճակում, երբ վերեւից ու ներքեւից մոմեր են դրված ու ծաղկեպսակներ։
– Լավ ՀՀԿ–ի հետ երբեւէ խնդիրներ չե՞ք ունեցել Ձեր պաշտոնավարման տարիներին գրանցված հանցագործություններից հետո։
– Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, չի եղել։
– Ձեզ չե՞ն նախատել, որ կուսակցության պատիվը գետնով տվեցիք ու պետբյուջեի գումարները յուրացրիք։
– Ինչքա՞ն չարաշահում։
– Միլիոնների հասնող։
– Բայց ո՞վ է մեղադրել, է՞: Միայն լրագրողները:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
«Ժողովուրդ»