Մախաչկալայի թիմը կձգտի ձեռք բերել ֆուտբոլային գերաստղեր Լիոնել Մեսսիին եւ Կրիշտիանու Ռոնալդուին, երբ լրանա արգենտինացու՝ 29, իսկ պորտուգալացու՝ 30 տարին:
Այս մասին տեղեկացնում է պորտուգալական «A Bola»-ն՝ մեջբերելով «Անժիի» նորանշանակ տնօրեն Ռոբերտո Կառլոսին: Բրազիլացին լրատվամիջոցին մանրամասնել է նաեւ, որ գործընթացն ակտիվորեն կընթանա այն ժամանակ, երբ կմոտենան երկու աստղերի՝ իրենց ակումբների հետ ունեցած պայմանագրերի ավարտի ժամկետները:
Թե ի՞նչ գումարների մասին կլինի խոսքը, դժվար չէ ենթադրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ