Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Եվրոպան մեր վզին փաթաթում ՀՀԿ-ի հաղթանակը

Մարտ 15,2012 11:06

 ՀՀԿ-ի նախընտրական քարոզչության հիմնական մարտավարական ուղղություններից մեկը լինելու է կուսակցությանը եվրոպական աջակցության ցուցադրումը: Այդ հնարավորությունը ՀՀԿ-ին ընձեռեց եվրոպական ամենամեծ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարթենսը՝ ՀՀԿ-ի համագումարին ուղարկած իր տեսաուղերձով, որն այլ կերպ, քան ՀՀԿ-ի եւ նախագահ Սերժ Սարգսյանի բացահայտ քարոզչություն, հնարավոր չէ որակել: Որ ՀՀԿ-ն սա դարձնելու է «մատի փաթաթան», վկայում է երեկ թերթերից մեկին ՀՀԿ քաղխորհրդի անդամ Գալուստ Սահակյանի արտահայտած այն տեսակետը, թե Մարթենսի ուղերձում արտահայտված մտքերը հավաստում են, որ Եվրոպան հավատում է ՀՀԿ-ին:

Իսկ Մարթենսը ոչ ավելի, ոչ պակաս՝ ավետել էր ՀՀԿ-ի պարտադիր հաղթանակն առաջիկա ընտրություններում։ «Մի քանի շաբաթից Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենեւին Ձեզ համար եւ ոչ էլ Ձեր կուսակցության։ Դուք դա կանեք Ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի։Եվ ՀՀԿն է այդ դինամիկայի շարժիչ ուժը, որն այդքան հույսեր է ներշնչում եւ նոր հեռանկարներ ընծեռնում Ձեր հրաշալի երկրի ու նրա երիտասարդության համար»,- ասում է ԵԺԿ նախագահը։ Փաստորեն նա հայաստանցիների փոխարեն գնահատում է, թե ինչքանով է մեզ պետք եւ անհրաժեշտ հատկաաես Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականության շարունակականությունը, ինքն է մեր փոխարեն որոշում, թե խորհրդարան անցնելու ցանկություն ունեցող կուսակցություններից որ մեկի առաջարկած բարեփոխումների քաղաքականությունն է նախընտրելի։ Կարելի է կարծել, թե ՀՀԿ-ին իր շարքներն ընդունելուց հետո ԵԺԿ-ն այս հարցի շուրջ Հայաստանում հանրաքվե կամ էլ, առնվազն, սոցհարցում է անցկացրել, իսկ Մարթենսն էլ եղել է դրանց արդյունքներն ամփոփող հանձնաժողովի ղեկավարը։ Առավել քան անլուրջ վերաբերմունք Հայաստանի քաղաքացու, հասարակության հանդեպ անգամ դժվար է պատկերացնել։

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031