Երեկ Հոլիվուդում կայացել է «Ոսկե վզկապ» կինոմրցանակաշխությունը` Golden Collar Awards-ը: Մրցանակները սահմանել էր Dog News Daily պարբերականը:
«Լավագույն շուն-դերասան» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ուգի անունով ջեկ-ռասել-տերիերը, որը նկարահվել էր «Արտիստը» ֆիլմում:
Նույն անվանակարգի հավակնորդն էր դոբերման Բլեկին, որ հանդես էր եկել Մարտին Սկորսեզեի «Ժամանակի պահապանը» նկարում:
Մյուս անվանակարգերում հաղթող է ճանաչվել ֆրանսիական բուլդոգ Բրջիդը` «Ամերիկյան ընտանիք» ֆիլմի շնիկի դերը խաղալու համար եւ Ջիգգի շունը` «Բեւերլի հիլզի իսկական տիրուհիները» ռեալիտի-շոուից:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ