Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, մեծամասնական ընտրացուցակով իրենց թեկնածությունն են առաջադրել արդեն 18 թեկնածու: Նրանցից միայն 5 են անկուսակցական:
Թիվ 2-րդ ընտրատեղամասում ինքնաառաջադրված անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանի հետ կպայքարի ՀՀԿ անդամ հանրային հեռուստաընկերության եւ հանրային ռադիոընկերության լրատվական, վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը,3-րդ ընտրատեղամասում էլ պայքարելու են ՀՀԿ անդամ, «Քեթրին» բարեգործական հ/կ նախագահ Արթուր Ստեփանյանն ու ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Թիվ 4 տեղամասում առայժմ միայն ԲՀԿ-ական Արտակ Սարգսյանն է առաջադրվել: 5 եւ 6 տեղամասերում պատգամավոր դառնալու թեկնածություն են ներկայացրել ՀՀԿ անդամներ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ Ռուբեն Հովսեփյանը: 9-րդ տեղամասում՝ ՀՀԿ անդամ , Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանն է, 10-րդում ՝Խաչատուր Սուքիասյանի հետ «Նուշիկյան ասոցիացիա» ընկերության նախագահ ՀՀԿ անդամ Գարեգին Նուշիկյանն է:
Թիվ 13 տեղամսում ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, 14-ում եւ 16-ում՝ ԲՀԿ-ականներ Բազմասեր Առաքելյանն ու Տիգրան Սարգսյանն են առաջադրվել: Թիվ 18-ում էլ անկուսակցական «Երասխի գինու գործարան» ընկերության տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն է թեկնածություն ներկայացրել, 19-ում՝ անկուսակցական Սեդրակ Սարոյանը, 20-ում՝ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը եւ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 35-ում էլ՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Դեռեւս չկան համամասնական ընտրացուցակով առաջադրումներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև