Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանն էլ, հնարավոր է, որ մեծամասնականով առաջադրվի

Մարտ 14,2012 22:05

Aravot.am-ի տեղեկություններով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին  մեծամասնական ընտրակարգով մասնակցելու մտադրություն ունի նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա պատրաստվում է քաղաքացիական նախաձեռնությամբ իր թեկնածությունն առաջադրել թիվ 23 ընտրատարածքում, որը ներառում է Վադենիսը, Սեւանն ու Ճամբարակը:

Մեզ հետ զրույցում մեր գործընկերը հաստատեց, որ նման մտադրություն ունի, բայցեւ հավելեց. «Դեռ հստակ որոշում չեմ կայացրել, մտածում եմ՝ արժե՞ արդյոք այս իրավիճակում պայքարի մեջ մտնել, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու են շուրջ 10 լրագրողներ, այդ թվում՝ մեծամասնական ընտրատարածքներում թեկնածության հայտ են ներկայացրել «168 ժամ» թերթի  գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Արաբկիր համայնքում, ու «ՉԻ» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը՝ Էրեբունիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել