Արտադրամաս էր ժամանել նաև ԲՀԿ պատգամավոր Գոհար Ենոքյանը:
«Գործարանն իմն է, ես սեփականատերն եմ, բայց ես չեմ աշխատում, ես վարձով եմ տվել՝ ինքը աշխատացնում է: Այսօր կանգնած եմ իրոնց հետ, բացատրում եմ, որ էս ժխորը չլինի»,- ասաց Գոհար Ենոքյանը:
Տիկին Ենոքյանի խոսքը որեւէ ազդեցություն չթողեց գործադուլավորների վրա, փոխարենը խոստումներ շռայլեց պարոն Գելիջին. «Հաջորդ ամիս կստանան՝ բարձր աշխատավարձ։ Ինչքա՞ն։ Չգիտեմ»։
Բայց աշխատակիցները այլևս չեն հավատում նրա ոչ մի խոստման, հատկապես՝ բանավոր: Նրանք գործադուլը շարունակելու են այնքան ժամանաակ, միչև փաստաթղթով չամագրվի իրենց աշխատավարձի չափը:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: