Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիթի Պետրոլ Գրուպը» համաձայն չէ ՏՄՊՊՀ որոշման հետ

Մարտ 14,2012 19:28

Արդեն տեղեկացրել ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա որոշման մասին: Այդ կապակցությամբ քիչ առաջ ստացանք «տուժող կողմի»` «Սիթի Պետրոլ Գրուպի» հաղորդագրությունը, որում ասվում է.

«Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել  գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը  100 միլիոն դրամով:  

Տեղեկացնում ենք, որ  ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, և, հետևաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության:

Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն և տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031