Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բելգիացիների Թագավոր Ալբերտ Երկրորդին` ս.թ. մարտի 13-ին Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որին զոհ դարձան երկու տասնյակից ավելի երեխաներ և նրանց ուղեկցող անձինք. «Խորապես ցնցված այս ողբերգությունից` անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զորակցություն` այս անդառնալի կորուստը սգացող բոլոր վշտահար սրտերին»,-ասված է նախագահի հեռագրում:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ