Այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ նույն գյուղի բնակիչ, 86-ամյա թոշակառու Ժորժիկ Հունանյանն ինքնասպանություն է գործել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ–քննչական խումբը պարզել է, որ Ժ. Հունանյանն իրենց տան մետաղյա խողովակից կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ։