Լրահոս
Օրվա լրահոսը

Սեր, տառապանք, խաբկանք. այս ամենը մեկ տեսահոլովակում (Տեսանյութ)

Մարտ 14,2012 18:50

Օրերս կայացավ երգիչ Հայկ Կասպարովի «Սիրո տողեր» տեսահոլովակի պրեմիերան:  Երգիչը հաճելիորեն զարմացրեց հեռուստադիտողին՝ ներկայանալով նոր ոճով եւ  նոր տեսահոլովակով: Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, բալլադային ոճի է:

Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովը հայտնեց, որ  իր երգի հեղինակը Մարինե Պետրոսյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Գեորգի Հարությունյանը, իսկ օպերատորը՝ Կարեն Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ՝ տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Դավիթաշենում գտնվող  առանձնատներից մեկում, եւ տեւել է ընդամենը մեկ օր:

«Տեսահոլովակը «փշոտ» սիրո մասին է՝ սեր, տառապանք, խաբկանք: Երգն էլ լայնաշունչ ռոք-բալլադ է,  էմոցիաների պոռթկում: Ես առաջին անգամ եմ նման ոճի երգ կատարում, ինձ համար սա նորություն էր: Նշեմ, որ շատերն են զարմացել, որ ես կարողացել եմ նման ոճում հանդես գալ: Երգի տեքստում կան շատ զգացմունքային տողեր, որոնք իրենց հետքն են թողել ձայնագրման ժամանակ…», – նշեց Հայկը՝ հավելելով, որ արդեն որոշել է ընտրել ոչ թե հիթային ու պրիմիտիվ երգեր, այլ այնպիսիք, որոնք ցույց կտան իր վոկալ հնարավորությունները:

Երգիչը համոզված է, որ ինչպես իր մյուս երգերի դեպքում է, այնպես էլ այս մեկը կդառնա սիրված ու հիթային. նա նաեւ կարծում է, որ «Սիրո տողերը»  հաջողված տեսահոլովակ է,  բայց  գնահատականներ տալը թողնում է հեռուստադիտողին:

Նշենք, որ «Սիրո տողերում» Հայկը շատ կարճ սանրվածքով է, նոր կերպարի մեջ:

Եվա  ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031