«Ցուցակի կազմումը, վերջնական փուլում է եւ հրապարակումը, կարծում եմ, օրերի հարց է»,- Aravot.am-ի հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի ՀԱԿ-ի համամասնական ցուցակը, ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ քաղխորհրդում այդ հարցի վերաբերյալ կոնսենսուսի բացակայության պատճառով, դաշինքի համամասնական ցուցակը կազմելու մենաշնորհը փոխանցվեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ինչ մնում է մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ցուցակին, Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ դա նույնպես վերջնական փուլում է. «ՀԱԿ-ը մտադրություն ունի բոլոր 41 ընտրատարածքներում ունենալ թեկնածու: Առաջիկա օրերին արդեն ամեն ինչ պարզ կլինի կոնկրետ թեկնածուների եւ առաջադրումների վերաբերյալ»,- ասաց Արման Մուսինյանը՝ հրաժարվելով մեկնաբանել մամուլում հայտնված ՀԱԿ համամասնական ցուցակի մասին որեւէ տեղեկատվություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ