Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի և քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության և թափանցիկության կարևորությունը:
Ազատ Դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն