Շվեյցարիայում երեկ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով 28 մարդ է զոհվել, որոնցից 22-ը` երեխաներ։ Եվս 24 երեխաներ մարմնական վնասվածքներ են ստացել։
Պաշտոնյաների վկայությամբ` զոհվածների մեծամասնությունը բելգիացի դպրոցականներ են, որոնք արձակուրդներն անցկացրել էին Ալպյան լեռնադահուկային հանգստավայրերից մեկում եւ տուն էին վերադառնում։
Հաղորդվում է, որ 52 մարդու տեղափոխող ավտոբուսը բախվել է թունելի պատին։ Զոհվածների թվում է նաեւ վարորդը։
Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռիպոն տեղի ունեցածը անվանել է «ողբերգություն ամբողջ Բելգիայի համար»։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան