«Զվարթնոց» օդանավակայանն ու «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության եկան: Օդանավակայանն արդյոք համաձայնե՞լ է իջեցնել սպասարկման սակագները՝ «Aravot.am»-ի այս հարցին ավիաընկերությունից չպատասխանեցին: Սակայն, ըստ «Արմավիայի» տրամադրած այն տեղեկատվության, որ պատրաստվում են նոր ինքնաթիռներ ներկրել եւ չվերթների աշխարհագրությունն ընդլայնել՝ կարելի է ենթադրել, որ բանակցությունների արդյունքները «Արմավիայի» սրտով են:
Aravot.am-ը փորձեց օդանավակայանից ճշտել, թե այս համաձայնությունը նշանակո՞ւմ է, որ «Արմավիայի»՝ սակագների իջեցման պահանջը «Զվարթնոցը» կատարել է: Պատասխանեցին. «Մենք իրենց պահանջը չենք կատարել, այլ՝ ընդառաջել ենք իրենց խնդրանքը եւ կուտակած պարտքերը վճարելու համար ժամանակացույց ենք սահմանել»: Հարցին էլ, թե որքանո՞վ են իջեցրել սակագները, օդանավակայանից պատասխանեցին՝ «Մի թեթեւ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ