
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր ՀՀԿ անդամ են դարձել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Թադևոսյանը:
ՀՀԿ-ին են անդամակցել նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանն ու ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: