Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի բնակիչ, 48-ամյա Գենադի Ստեփանյանը, վարելով «ԳԱԶ 2410» մակնիշի 64 ՏՍ 447 համարանիշի ավտոմեքենան, Հատիսի փողոցում՝ Աբովյան բժշկական կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Աբովյանի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 13-ամյա Սյուզաննա Սենոքյանին։
Վրաերթից հետո վարորդը տուժողին տեղափոխել է Աբովյան բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։