Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիթի Պետրոլ Գրուպ»-ը ոչնչացրել է փոքր բենզալցակայանները, ինչ համար տուգանվեց 100 միլիոն դրամով

Մարտ 14,2012 14:08

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցած վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովն այս ընկերությանը տուգանեց 100 միլիոն դրամով:

Բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը, որը հանդիսանում Է գերիշխող եւ զբաղեցնում է բենզինի շուկայի 41,76 %-ն ու դիզելային վառելիքի շուկայի 40,8 %-ը, ըստ հանձնաժողովի՝ գերիշխող դիրքը չարաշահել է: Հանձնաժողովը ուսումնասիրություն էր կատարել հանրապետության ողջ տարածքում, ինչի արդյունքում պարզվել էր, որ «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը հատկապես ՀՀ մարզերում փորձել է ոչնչացնել փոքր բիզնեսով զբաղվող  բենզալցակայանները: Մասնավորապես՝ CPS-ը, լինելով խոշոր մատակարար, փոքր բենզալցակայաններին բենզինը վաճառել է ճիշտ այնքան գնով, որքան որ վաճառում է իրեն պատկանող բենզալցակայաններում: Արդյունքում՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները չեն կարողացել դիմանալ մրցակցությանը եւ մեկը մյուսի հետեւից սկսել են իրենց բենզալցակայանները վաճառել «Սիթի Պետրոլ Գրուպ»-ին: Այսինքն՝ ստացվում է, որ խոշոր ընկերությունը միտումնավոր սնանկացրել է փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:

Չնայած հանձնաժողովի պատասխանատուները հայտնեցին, որ ընկերության ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են եղել, սակայն «Սիթի Պետրոլ Գրուպ»-ից որեւէ ներկայացուցիչ նիստին ներկա չէր: «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի տնօրենն է Աշոտ Սալազարյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031