Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ի տնտեսական թիմը կարգով գերազանցում է ՀՀ կառավարությանը: Այնուհետև անցում կատարեց դեպի ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ 13-րդ համագումարում հնչեցված ելույթին՝ հայտարարելով, թե այդ ելույթը կասկածի տակ է դնում Ս. Սարգսյանի՝ 2013-ին նախագահ ընտրվելու հարցը:
Aravot.am-ը պարոն Բագրատյանին խնդրեց մանրամասնել և բացել փակագծերը: Պարոն Բագրատյանը պատասխանեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսության վիճակի մասին պատկերացում չունի, և այն խոստումը, որ մենք երկու անգամ լավ ենք ապրելու, չի կատարել, քանի որ սկսել ենք երկու անգամ վատ ապրել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ