«ՀԱԿ համամասնական ցուցակի շուրջ քննարկումը ցույց տվեց, որ եթե Տեր-Պետրոսյանը չկա, ապա չկա ՀԱԿ-ը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա խոստովանեց, որ անձամբ չի մասնակցել ՀԱԿ-ի ընտրացուցակի հետ կապված քննարկումներին: «Մինչեւ երեկ չէ մյուս օրը ես ՀԱԿ չեմ գնացել»,-նշեց բանախոսը:
Հ. Բագրատյանը նշեց, որ այսօր որոշումներն արդեն ընդունված են, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է, թեև եղել են մարդիկ, ովքեր չեն համաձայնել իրենց տեղին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Հ. Բագրատյանը ՀԱԿ ցուցակի առաջին տասնյակում է: Իր խոսքով՝ ինքը ոչ մեկից չի նեղացել կապված այն հարցի հետ, թե ցուցակի որ տեղում է հայտնվել: Իր՝ ԱԺ-ում հայտնվելու մասին խոսելիս էլ նշեց, որ դա կախված է նրանից, թե իշխանություններն ընտրությունները որքան կկեղծեն, բայց, ամենայն հավանականությամբ, ճնշումների ազդեցության տակ ինքը չի հայտնվի ԱԺ-ում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ