Օրերս հայ հոգեւոր, ժողովրդական, աշուղա-գուսանական երգերի ձայնագրման նպատակով Բարսելոնա կմեկնի Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Արմեն Բադալյանը: ,Առավոտիե հետ զրույցում երգիչն ասաց, որ հրավերը ստացել է բարոկկո երաժշտության արքա Ժորդի Սավալլի կողմից, ով հայտնի է իբրեւ տարբեր ազգերի էթնո-արվեստի սիրահար եւ քարոզիչ: Հետագայում ձայնագրությունները կամբողջանան CD-ով: Ա. Բադալյանը մանրամասնեց, որ ձայնագրություններն իրականացվելու են քամանչահար Գագիկ Մուրադյանի՝ Փարիզում հիմնադրած ,Գուսանե անսամբլի ընկերակցությամբ: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հիշյալ անսամբլի 5 երաժիշտներից փարիզաբնակ է դուդուկահարը, իսկ մյուս երաժիշտները՝ քանոնահարը, թառահարը, Հայաստանից են, անսամբլի միակ երգիչն ու դափահարը ինքն է: Սկսած 2007-ից՝ Արմեն Բադալյանը ,Գուսանիե հետ հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում եւ այլուր:
,Անսամբլի ծրագրում ընդգրկված են հայ հոգեւոր երգարվեստի նմուշներ՝ շարականներ, տաղեր, գանձեր եւ այլն: Հնչեցնում ենք շարականներ, որոնք իրենց բնույթով տարբեր են՝ ապաշխարանքի եւ վերջին դատաստանի սպասում արտահայտողներից մինչեւ քնարական ու օրհներգային, փառաբանական երգեր՝ հեղինակած Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի եւ մյուսների կողմից: Մատուցում ենք ժողովրդական, աշուղա-գուսանական երգեր: Համերգներին ներկա ունկնդիրն էլ հիմնականում բազմազգ է, իսկ դա նշանակում է, որ մեր երգ ու երաժշտության հանդեպ հետաքրքրություն կա: Պարզապես պետք է այդ բարձր արժեքները ներկայացնել բարձր որակովե,- ասաց Արմեն Բադալյանը:
Ռեպլիկին՝ որ այսօր ժողովրդական երգ մատուցողների գերակշիռ մասը ,բզկտումե է այդ գոհարները, երգիչը պատասխանեց նեղսրտելով. ,Երեւանյան ,օբյեկտներիե որոշ երաժիշտները հեռակա դասեր են առնում youtube-ից՝ Ադրբեջանում ,ադամանդե ձայնե հռչակված Այգունից եւ այդ երկրում պաշտելի Ալիմ Կասիմովից: Վերջինս հայտարարում է, թե ինքը ծնունդով Ղարաբաղից է եւ բայաթիներում բազմիցս հնչեցնում է ,էրմանիե բառը: Ցավ ես ապրում. ինչո՞ւ են այդ կլկլոցները ներմուծվում մեր երգարվեստ: Ի՞նչ է, դրանով ավելի՞ բարձրարժեք են դառնում մեր գանձերը… Իրականում հայ գուսանների մոտ լալկան երգեր չկան: Շերամի երգարվեստը կարող ենք բնութագրել՝ որպես քաղցր, Ջիվանունը՝ ցավ պարունակող, բայց դրանք բացարձակ կապ չունեն լացուկոծի հետ, սակայն մերոնք լալագին են մատուցում: Վերջին շրջագայության ժամանակ ,Գուսանիե ղեկավար Գագիկ Մուրադյանը հայտնեց, որ ինքը մի ֆիլմի շնորհանդեսի ժամանակ լսել է այդ նկարում տեղ գտած Շարա Տալյանի ,Հե՜յ, կանաչ սարերե երգը, որը գրված է հիպոփրուգիական լադում, ինչն աշխարհում ունենք միայն հայերս: Ի դեպ, այս լադում է նաեւ կոմիտասյան ,Լոռվա գութաներգըե:
Կարդացեք նաև
Դասական վոկալ կրթություն ստացած երգչից, ով ավելի քան 5 տարի Ազգային օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներում՝ Տիգրանյանի ,Անուշե, Վերդիի ,Տրավիատաե, ,Տրուբադուրե, Դոնիցետտիի ,Պողիկտոսե եւ այլ ներկայացումներում հանդես է գալիս տենորի պարտիաներով, հետաքրքրվեցինք, թե ժողովրդական արվեստում ո՞ւմ է համարում իր ուսուցիչը: ,Շարա Տալյանե՝ ստացանք կարճ պատասխան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ