Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը սոցիոլոգների հացը չի ուզում կտրել

Մարտ 14,2012 13:09

«Ես չեմ ուզում խորանալ սոցիոլոգիայի մեջ, որպեսզի սոցիոլոգների հացը չկտրեմ, բայց ասեմ, որ ավելի շատ վստահում եմ Ահարոն Ադիբեկյանի թվերին, երբ ինքն ասում է, որ հիմնական առաջատարը Հանրապետական կուսակցությունն է, հետո գալիս է «Բարգավաճ Հայաստանը», եւ այս երկուսի մի քիչ մեծ կտրվածքից հետո հետեւում են ՀԱԿ-ը եւ ՕԵԿ-ը, ապա՝ Դաշնակցությունը, գուցե նաեւ «Ժառանգությունը»: Սա նշանակում է՝ կոալիցիան, եւ ապա մյուսները: Իսկ թե հետո ով ում հետ դաշինք կկազմի եւ ում հետ կգա, դա իրենց խնդիրն է, այդպես է՝ մանրերը պետք է միանան հզորներին, որպեսզի պետությունը կարողանա եւ արտաքին քաղաքականություն վարել, եւ նորմալ տնտեսություն, որովհետեւ աշխարհում կա ընդամենը երեք ուղղություն՝ ձախեր, պահպանողականներ, լիբերալներ, չորրորդը ծայրահեղականներն են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031