Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանացի մարզիկները բիզնեսմեններից ու քաղաքական գործիչներից շատ են վաստակում

Մարտ 14,2012 12:57

«Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ըստ «Bild»-ի, գլխավորում է ոչ միայն գերմանացի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Նրա տարեկան վարձատրությունը 21 մլն. եվրո է:
Նրան հաջորդում է «Volkswagen» ավտոկոնցեռնի կառավարիչների խորհրդի նախագահ Մարտին Վինտենկորնը՝ 17,4 միլիոն: Երրորդը «Ֆորմուլա-1»-ի աշխարհի կրկնակի եւ ներկայիս չեմպիոն Սեբաստիան Ֆետելն է՝ տարեկան 15 մլն. եվրոյով: Այնուհետեւ գալիս են եւս երեք մարզիկներ. բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին՝ 14,6, «Բավարիայի» ֆուտբոլիստներ Բաստիան Շվայնշտայգերը եւ Ֆիլիպ Լամը՝ 10-ական միլիոն:
«Deutsche Bank»-ի տնօրեր Յոզեֆ Ակերմանի տարեկան աշխատավարձը 8,98 մլն. եվրո է, «Siemens»-ի եւ «Daimler»-ի ղեկավարներ Պետեր Լյոշերինը եւ Դիտեր Ցիտշեինը՝ 8,65-ական միլիոն եվրո:
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, նրանք մարզիկներից ու գործարարներից շատ են ետ մնում: Մասնավորապես, կանցլեր Անգելա Մերկելի ռոճիկը տարեկան 194 հազար եվրո է, պառլամենտի նախագահ Նորբերտ Լամերտինը՝ 191 հազար: Իսկ երկրի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը, որն, ի դեպ, ներկայումս առողջությունը կարգավորում է մենաստանում, տարեկան ստացել է 199 հազար եվրո աշխատավարձ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031