Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը դեռ չի որոշել, թե արդյոք առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 40 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքը ներառում է Նոյեմբերյան, Այրում քաղաքները, Նոյեմբերյանի տարածաշրջանը, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների որոշ գյուղեր: Արտավազդ Սահակյանը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից է:
Մեր հեռախոսազրույցի ժամանակ Արտավազդ Սահակյանն ասաց, թե առաջադրվելու հարցում դեռեւս վերջնական որոշում չի կայացրել:
-Դեռ ժամանակ կա, առաջադրման համար նախատեսված ժամկետի նախավերջին օրը կասեմ իմ որոշման մասին,-ասաց Ա. Սահակյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ