«Ինտերի» հարձակվող Դիեգո Ֆորլանը եւ արգենտինացի գեղեցկուհի Զաիրա Նարան, որ պատրաստվում էին մոտ ժամանակներս ամուսնանալ, միմյանցից հեռացել են:
Թվում էր, թե նրանց միասնությանը ոչինչ չէր կարող խանգարել, սակայն նրանք վերջերս մի լավ վիճել են: Թե ի՞նչ սեւ կատու է անցել նրանց միջով, ոչ ոք չգիտի: «Եթե ես երեք երեխա ունենայի, գուցեեւ չբաժանվեի: Ինչ եղել՝ եղել է: Մեր բաժանվելու պատճառը ոչ-ոք չգիտի ու չի էլ իմանա», – պարտիզանի պես լռում է Զաիրան:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ գեղեցկուհին ժամանակն իզուր չի անցկացրել եւ արդեն նոր ընկեր ունի՝ թենիսիստ Խուան Մոնակոն: «Խուանը հիանալի մարդ է՝ բազմաթիվ արժանիքներով: Ես ոչ ոքի հետ ինձ այսքան թեթեւ չեմ զգացել», – խոստովանել է գեղեցկուհին «Revista Viva»-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ