Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում, որի կենտրոնը Իջեւան քաղաքն է, դեռեւս մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել; Այս տեղեկությունը հայտնելով` թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր ամուսինը` Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցություն Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանն այս ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը: Աիդա Սարգսյանն ասաց, որ ամուսինը ներկայումս առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերով է զբաղված:
– Ամեն ինչ անելու եմ, որ մեր ընտրատարածքում ընտրություններն ազնիվ եւ արդար անցնեն,- ասաց տիկին Աիդան:
Աիդա Սարգսյանը որպես ԸԸՀ նախագահ առաջին փորձությունը` 2012թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունը, հաջողությամբ է հաղթահարել: Այդ ընտրություններն կայացան առանց ընտրախախտումների մասին բողոքների:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ