Երեկ՝ մարտի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով՝ մահացած վիճակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Ամրոլայ Յուսաֆն է։ Պարզվել է, որ նա ինքնասպանություն է գործել Սևանի թերակղզում՝ կտրելով իր երակները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառը եղել է սիրո հողի վրա։ Իրականությանը համապատասխանո՞ւմ են նշված տեղեկությունները, թե՞ ոչ՝ պետք է պարզվի ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում։