Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը որոշել է ընտրվելու դեպքում Ամասիայում եւ Աշոցքում ջայլամներ բուծել, ընդ որում՝ այնպիսի մասշտաբներով, որ մի տասը տարի հետո, ըստ նրա, Հայաստանը ջայլամի միս կարտահանի:
«ՉԻ»- Ճիշտն ասած՝ Ամասիայում (որտեղ ձմռանը ջերմաստիճանն իջնում է մինչեւ մինուս 40) ջայլամներ բուծելու գաղափարը մեզ այնքան էլ դուր չի գալիս. անանասի պլանտացիաներին վնաս կտան: Բայց մյուս կողմից էլ՝ այդ ծրագրով Շիրակի մարզի առջեւ փայլուն հեռանկարներ կբացվեն: Զբոսաշրջիկները կգան, Գյումրիի նավահանգստում սերֆինգ կքշեն, Ամասիայում ջայլամի որսով կզբաղվեն, կապրեն «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում ու կհիանան Վարդան Ղուկասյանով: Իսկական դրախտ՝ էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար:
«Չորրորդ ինքնիշխանություն»