Լրահոս
Օրվա լրահոսը

Ժուռնալիստիկա՞, թե՞ բանասիրություն. Այս հարցն էր մտահոգում Աստղիկին

Մարտ 14,2012 12:14


18 տարեկան էր այն ժամանակ Աստղիկը` արտաքնապես չափահաս, բայց հոգով` մանուկ, բնավորությամբ անկայուն աղջնակ: 5-րդ դասարանից արդեն հստակ որոշված էր, թե՛ իր, թե՛ ծնողների կողմից, որ պետք է սովորի բարձրագույն ուսումնական հաստատությունում (նա դասարանի առաջադեմ աշակերտուհիներից մեկն էր), սակայն մինչ 10-րդ դասարանի ավարտը, անգամ հայտ ներկայացնելու, ավելին` ընդունելության քննությունների օրն էլ դեռ չէր կողմնորոշվում` ո՞ր մասնագիտությունն է իրեն առավել հարազատ, ո՞ր ֆակուլտետի ուսանող է դառնալու, որտե՞ղ է ի վերջո ուզում սովորել: Տատանվում էր երկու ֆակուլտետների` ԵՊՀ Բանասիրության և Ժուռնալիստակայի միջև:

Երբ միասին զրուցում էինք (երկուսս էլ նույն կրկնուսույցի մոտ էինք պարապում ընդունելության համար), հասկանում էի, որ ժուռնալիստիկան շատ ավելի հոգեհարազատ է իրեն, քան բանասիրությունը, հատկապես, որ իր մոտ կար այն կարծրատիպը, որ Բանասիրության ֆակուլտետն ավարտողները հիմնականում դառնում են մանկավարժ. (այդ հարցում Աստղիկը վստահ էր` ուսուցչուհի  հաստատ չէր ուզում դառնալ), իսկ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից խուսափում էր, որովհետև, ինչքանով որ ինքն էր տեղյակ, այնտեղի ուսանողները պետք է լինեն ակտիվ, շուտ կողմնորոշվող, ճարպիկ, վազվզող, իսկ ինքն այդպիսին չէր ու այդ կարգավիճակում իրեն բնավ չէր պատկերացնում: Կար ևս մեկ պատճառ. քանի որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար պետք էր հանձնել նաև շարադրոթւյուն,  և ինքն, ըստ իրեն, այդքան էլ լավ չէր ստեղծագորցելուց, ուստի այն վախը, որ կկտրվի ու չի ընդունվի, իրեն հետ էր պահում իր` փոքրիշատե սիրելի մասնագիտությունից:  Եվ հետո, կրկնուսույց ինքն  էլ, տեսնելով Աստղիկի վախը, չխրախուսեց նրան, խորհորդ տվեց ռիսկի չդիմել և առաջին հայտով նշել Ժուռնալիստիկա (ինչի համար հետագայում Աստղիկը մեղադրում էր նաև նրան):

Եկավ հայտերը ներկայացնելու օրը, Աստղիկը, խորասուզվել էր հակասական մտքերի մեջ, երկար ժամանակ գրիչը պահել էր ձեռքին ու չէր կողմնորոշվում` առաջին երկու հայտերով որ ֆակուլտետ նշի, որպեսզի հանկարծ չկտրվի, իսկ հայտը վերցնող աշխատակցուհին զարմանքով նայում էր դիմորդին, ով միայն վերջին պահին է որոշում` որտեղ  է ուզում սովորել… Չարաբաստիկ վախն իրենն արեց. նշեց բանասիրական և միայն երրորդ հայտով գրեց ժուռնալիստիկա` համոզված լինելով, որ վերջինին հերթ չի էլ հասնելու:

Վրա հասան ընդունելության քննությունների օրերը: 3 առարկա արդեն հաջողությամբ հանձնել էր, պարզ էր, որ եթե ոչ առաջին, ապա երկրորդ հայտով հաստատ անցել էր: Իսկ շարադրություն, որ իր դիմած  ֆակուլտետի համար ամենևին էլ պետք չէր, այնուամենայիվ հանձնեց` հուսալով, որ կտրվելու է և դրանով արդարացնի իր քայլը: Սակայն երբ գնացինք գնահատականն իմանալու, հակառակ իր սպաելիքին` դրական էր ստացել, այսինքն` հեշտությամբ կընդունվեր իր ուզած ֆակուլտետ:

Դրանից հետո Աստղիկին երկար ժամանակ ուղեկցում էր հուսահատությունը, այն միտքը, որ իր թուլության և անմիտ վախի պատճառով չի սովորելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, նրան հանգիստ չէր տալիս: Իհարկե նրան շրջապատողներս համոզում էինք, որ ամեն ինչ կորած չէ, պետք չէ հուսահատվել, և եթե չկարողանա հարմարվել այն ֆակուլտետում, որտեղ ընդունվել է, հեշտությամբ կարող է տեղափոխվել նախընտրած ֆակուլտետ:

Եկավ սեպտեմբերի մեկը: Սկսվեցին դասերը, «ուսանողական կյանք» կոչվածը, բայց Աստղիկի աչքին ոչինչ չէր երևում, և նրա միտքը միայն մեկ ուղղությամբ էր սավառնում` ինչպես տեղափոխվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ:

Հետաքրքրվեցին ու իմացան, որ տեղափոխությունը հնարավոր է, բոլորը հավատացնում էին, որ նման դեպքեր շատ են եղել, սակայն ոչ ոք հստակ ոչինչ չէր ասում` ինչ է պետք անել տեղափոխվելու համար: Իսկ Ասատղիկն էլ կտրուկ ոչ մի քայլ չէր անում. ընդամենը ուզում էր:

Աստղիկն առաջին կուրսն ավարտեց այն հույսով ու նպատակով, որ ուսանողական 2-րդ սեպտեմբերը սկսելու է ժուռնալիստիկայի ֆակուլտետում, և «սև շենքին» փոխարինելու է գալու «սպիտակը»: Սակայն որոշ ժամանակ անց Աստղիկն ինքն էլ հարմարվեց, դադարեցրեց պրպտումներն ու որոնումները. համակերպվեց, որ բանասիրականի ուսանող է:

Աստղիկն արդեն 4-րդ կուրսում է սովորում: Ընդամենը մի քանի ամսից կավարտի բանասիրության ֆակուլտետը: Հիմա արդեն մտածում է, որ այսպես ավելի ճիշտ եղավ, որովհետև դժվար թե կարողանար քայլել «ժուռնալիստիկայի ռիթմին համընթաց»:

Աստղիկին չի կարելի մեղադրել իր անկայուն բնավորության համար: Դրան կարող ենք այս «բացատրությունը տալ». ծնվել է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը, և գուցե հենց դա է պատճառը, որ ուզում է միշտ պաշտպանեն իրեն, հոգ տանեն իր մասին և հաճախ իր գործած սխալների ու կայացրած ոչ ճիշտ որոշումներ համար այլ մեղավորներ է փնտրում:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031