Հատված ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:
–Պարոն Սահակյան, ԵԺԿ նախագահը իր ուղերձում համոզմունք էր հայտնել, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականն է հաղթելու: Սա կարելի՞ է համարել միջամտություն մեր երկրի ներքին կյանքին:
-Մեր ընդդիմախոսներից ոչ ոք չի ցանկանում մտածել ու հասկանալ, թե ինչու վերջին շրջանում Եվրամիությունը արագացրեց Հայաստանի հետ տարվող բոլոր գործընթացները: Եվրոպան ավանդաբար շատ զգույշ է նման բոլոր քայլերում: Եվրոպայի այս լավատեսությունը տեւական ուսումնասիրությունների ու լուրջ վերլուծությունների արդյունք է: Սա նաեւ Հանրապետականի քաղաքական մեծ ուժի գնահատականն է:
Մեզ հավատում է ոչ միայն մեր ժողովուրդը, այլեւ Եվրոպան, եվրոպական ամենամեծ կուսակցությունը: Սա ոչ թե որեւէ կարգի միջամտություն է, այլ կատարված աշխատանքի հիման վրա կառուցված քաղաքական վստահություն, որ ԵԺԿ-ին անդամակցող հայաստանյան ամենամեծ կուսակցությունը կհաղթի առաջիկա ընտրություններում: Սա ԵԺԿ-ի նախագահ Մարտենսի հավատի դրսեւորումն է, որ իր ղեկավարած կուսակցության Հայաստանի հատվածը կհաղթի:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»