Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան նամակ Շուշան Պետրոսյանին

Մարտ 14,2012 11:55

Մեր թերթի նախորդ համարում մենք փոքրիկ լուր էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Այս շաբաթավերջին երեք-չորս երգիչ-երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ-ին կամ առանց անդամագրվելու  կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղեում: Առաջինը երգչուհի Շուշան Պետրոսյանն է: Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի: Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինելու»:

Այս սովորական լուրին ի պատասխան երգչուհի Շուշան Պետրոսյանը, ամբողջությամբ հաստատելով լուրը, tert.am-ին վրդովված ասել է. «Ո՞նց կարելի է սենց կեղտոտ բան գրել… Նենց կուզեի նայել էդ գրողի աչքերին ու հարցնել՝ լավ ե՞ս քնել, ինչ է թե հերթական թույն ես բաց թողել»:

Հարգելի Շուշան Պետրոսյան, անցած գիշեր շատ լավ քնել ենք, որովհետեւ չգիտեինք, որ «թույն ենք բաց թողել»: Բայց այս գիշեր երեւի քուններս չտանի, որովհետեւ ողջ գիշեր բառարաններում փնտրելու ենք, որպեսզի գտնենք եւ համոզվենք, թե արդյոք «հորաքույր Ալվարդ Պետրոսյան» արտահայտությունը «կեղտո՞տ բան է», ինչպես Դուք եք ասում, արդյոք հայհոյա՞նք է այն: Ուրիշ փնտրելու բան չունենք, որովհետեւ լուրն ամբողջությամբ հաստատել եք: Մեր կարծիքով՝ այդտեղ ոչ մի վիրավորական բան չկա, Ալվարդ Պետրոսյանը կարգին գրող է:

Բարի երթ Ձեզ դեպի խորհրդարան:

«Կեղտոտ» եւ «թույն» բառերը կօգտագործեք այնտեղ: Առիթներ շատ կունենաք:

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031