Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատանք, որ փոխենք»-ը քարոզչական պաստա՞ռ չէ

Մարտ 14,2012 11:50

Երեկվանից ՀՀԿ կենտրոնական գրասենյակի վրա հայտնվել է ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի ցուցապաստառը։ ՀՀԿ նախընտրական շտաբի մասին «ավետող» ցուցապաստառներ են հայտնվել նաեւ ՀՀԿ տարբեր գրասենյակների վրա։ ԿԸՀ անդամ Տաթեւ Օհանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ այդ ամենն օրենքի խախտում չէ: «ԸՕն սահմանում է, թե նախընտրական շտաբների վրա փակցված որ ցուցապաստառներն են համարվում քարոզչական նյութ, որոնք՝ ոչ։ Եվ ԸՕ 18 հոդվածում նշված է, որ նախընտրական քարոզչական նյութեր չեն կարող համարվել այն պաստառները, որոնք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկելու ուղղակի կոչեր չեն պարունակում։ Այժմ փակցված նյութերը չեն համարվում քարոզչական պաստառներ»,-ասաց նա։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031