Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար է Շուշանը մինչեւ հիմա «կռիվ տվել»

Մարտ 14,2012 11:47

Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն անդամագրվելու է Հանրապետական կուսակցությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովում հայտնվելու համար։ Իր այս որոշումը երգչուհին բացատրել է նրանով որ ինքը «միշտ կռիվ ունեցող տեսակ է»: Անկեղծ ասած, վերհիշելով երգչուհու անցած առնվազն 5 տարիների հրապարակային գործունեությունը՝ դժվար է ասել, թե այդ ինչի համար է Շուշանը մինչեւ հիմա «կռիվ տվել»: Երեւի թե միայն 2008թ.-ին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար, ինչից, սակայն, շատ արագ հրաժարվեց՝այդ մրցույթի անլուրջ լինելու մասին սրտահովանքային հայտարարություններով։ Փոխարենը իրեն «էությամբ ազատ մարդ» համարող երգչուհին մշտապես աչքի է ընկել իշխանական բոլոր միջոցառումներում եւ քարոզարշավներում երգելով։ Հավանաբար Շուշանը սկզբից երգում էր, հեստ «կռիվ տալիս», կամ հակառակը՝ սկզբից էր «կռիվ տալիս», հետո երգում՝ նայած հոնորարի չափին։ Ամեն դեպքում, նա իր գործն էր անում՝ երգչուհի է, երգում էր։ Լավ թե վատ՝ դա արդեն ճաշակի հարց է: Սակայն քաղաքական գործունեությունն այլ բան է՝ այստեղ դժվար է մարդկաևց համոզել՝ մշտապես կրկնելով. «Ես երգում եմ ձեզ համար, փորձում եմ մաքրամաքուր պահել իմ ոլորտը՝ զերծ մնալով թուրքական ռաբիսից, ես հայրենասեր եմ, ես հայրենասեր եմ, ես հայրենասեր եմ…»: Եվ ինչքան էլ Շուշանի կուսակցապետն ասի, որ պետք է հավատալ, միեւնույն է, հանրությանը երգչուհու չափազանց «համեստ» ինքնագնահատականից բացի, նաեւ այլ դրսեւորումներ են պետք լինելու։ Օրինակ՝ արդեն քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանին կարող են հարցնել, թե նա ինչու «կռիվ չէր տալիս» մարտի 1-ին ցուցարարներին դաժանորեն ծեծած ամուսնու հետ, որին «Ջհանգիրյանի գործով» դատավարությունների ընթացքում դատարանի դահլիճում համապատասխան արտահայտությամբ էին դիմում։ Եվ պետք չէ դրա համար մեղադրել լրագրողներին, ինչը երեկ արել էր երգչուհին։ Եթե նա որոշել է մտնել քաղաքականություն, ուրեմն պետք է բարի լինի սովորել լսել նաեւ սեփական ինքնագնահատականից տարբերվող կարծիքներ:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031