Հատված Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի հարցազրույցից:
– Արդեն մի քանի ամիս է խոսակցություններ են շրջում, որ դուք հնարավոր է նշանակվեք փոխվարչապետ, ինչքանո՞վ է դա ռեալ: Նույն շրջանակներում խոսվում է, որ այդ հարցը հետաձգվել է, եւ նշանակումը տեղի կունենա ընտրություններից հետո:
– Երբեք այդ կարգի խոսակցություն չի եղել, ես անձամբ չեմ լսել, այդ մասին տեղեկություն ունեմ միայն մամուլից։
– Այսինքն, անգամ խոսք չկա, որ ընտրություններից հետո կնշանակվե՞ք։
Կարդացեք նաև
– Երբեք այդ կարգի թեմաներ ոչ կան, ոչ եղել են, ինձ թվում է՝ ոչ էլ կլինեն։
– Բայց հաշվի առնելով, որ դուք գործադիրի անդամ եք, կարելի է ենթադրել, որ պաշտոն կունենաք ընտրություններից հետո։
– Ո՞վ է ասել, որ այդպես է ենթադրվում, այդ ի՞նչ լոգիկայով։ Կուսակցական աշխատանքները չեն ենթադրում, որ մարդ պետք է անպայման պաշտոն ունենա։
– Սովորաբար, երբ գործադիրի անդամ են լինում, ցուցակի բարձր տեղերում են միշտ լինում եւ հետո էլ պաշտոն են ունենում։
– Մուշեղ Լալայանը գործադիրի անդամ է, բայց երբեք պաշտոն չի զբաղեցրել:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»