Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես «դարձանք» ՕԵԿ անդամ

Մարտ 14,2012 11:12

«Օրինաց Երկիր» կուսակցությունից էին զանգել մեր տան։ Ասում ա՝ իբր մամաս ու պապաս գրանցված են էդ կուսակցությունում, ասում եմ՝ դա բացառվում ա, իրականությանը չի համապատասխանում, եւ իմ ընտանիքի անդամները երբեւէ որեւէ կապ չեն ունեցել ՕԵԿ-ի հետ։

Ասում ա՝ հիմա ինչ անեմ, ճղե՞մ էս փաստաթուղթը, ասում եմ՝ ոչ բնականաբար, էդ փաստաթուղթը ես կգամ կտեսնեմ. օեկ-ականը համաձայնեց։ Գնացի Էջմիածին քաղաքի ՕԵԿ գրասենյակ, որտեղ մարդկանց հերթ էր, նրանք զալիս էին անձնագրերով, աշխատակիցները ստուգում էին իրենց մոտ եղած տվյալներն անձնագրի տվյալների հետ, համոզվում, որ տվյալ անձը ՕԵԿ-ական է, այնուհետեւ տալիս նվերը։ Նվերն էլ մի օծանելիք էր, մուրաբա, թեյ եւ սուրճ։ Ես մոտեցա աշխատակիցներից մեկին.

Ես – Բա ինձ նվեր չե՞ք տալու։

ԱշխատակիցԵթե ձեր անունը լինի ցուցակում, անպայման կտանք, առանց նվեր չենք թողնի։ Ձեր անձնագիրը ձեզ մո՞տ ա։

Ես – Չէ, մոտս չի, իսկ չի՞ լինի՝ նվերը տաք, անունս գրեք, հետո կգամ, էլի:

ՆաՉէ, հնձ գործից կհանեն։ Չեմ կարա։ Պիտի անձնագրով գաք։

Ես – Իսկ փող չեն տալո՞ւ, որովհետեւ ես լսել եմ, որ ՀՀԿ-ն փող ա տալիս։

ՆաՉէ, էս անգամ փող չկա։

Ես – Իսկ ում ենք ընտրելու, Օրինացին, թե Հանրապետականին։

ՆաՉէ, օրինացին կընտրեք, Հանրապետականին՝ չէ։

Ես – Շտապում եմ, իմ նվերը կտա՞ք՝ գնամ։

ՆաԴե, եթե շտապում եք, գնացեք, հետո կգաք, ձեր նվերը հաստատ չի կորի։

Գրասենյակում աշխատող մեկ այլ կին, լսելով անուն-ազգանունս, մոտեցավ եւ հիշեց, որ երեկ ինձ հետ խոսել էին հեռախոսով եւ տեղեկացրել, որ ծնողներս մեկ տարի առաջ դիմել են ՕԵԿ՝ գրանցվելու համար։ Ես նրանց տեղեկացրել էի, որ այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Նա ինձ տվեց գրանցման փաստաթուղթը, որտեղ լրացված տեղեկատվությունը, բացի հեոախոսահամարից ու բնակության շենքից, չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաեւ փաստաթղթում կեղծված են ծնողներիս ստորագրությունը եւ անձնագրի հասցեն, իսկ սերիան ընդհանրապես բացակայում է։

Փաստաթղթում գրված է, որ ոմն Նորայր Բենիկի Ասատրյան երաշխավորել է, որ ծնողներիս գրանցեն ՕԵԿ կուսակցությունում։ Ինձ տեղեկացրին, որ Նորայր Ասատրյանը աշխատում է էջմիածնի հրշեջ ծառայությունում։

ՕԵԿ գրասենյակի աշխատակիցն ասաց, որ Նորիկն անգամ հնարավոր է տեղյակ չէ այս փաստաթղթից։

Ես – Բայց էստեղ ստորագրություն Է կեղծվել, ո՞վ պետք է սրա համար պատասխանատվություն կրի։

ԿինըԵս չգիտեմ, բայց եթե չեք ուզում գրանցվել, ճղեք էդ թուղթը, էդտեղ ոչ մի վտանգավոր բան չկա։

Ես – Հարցը թուղթը ճղելը չի, հարցն էն ա, որ ստորագրություն ա կեղծվել։

ԿինըԵթե սերիան գրած լիներ, մենք գրանցած կլինեինք։ Ինքը նախագահն ա հանձնաժողովի, առաջ էր նախագահ, հետո դուրս եկավ։ Ինքն էլ չի բերել, եսիմ ով ա բերել, բայց ով ա գրել էդի, կարող ա՝ ինքն էլ տեղյակ չլինի։

Գրանցող աղջիկըՄենք չենք գրանցել, եթե ցանկություն ունեք՝ գրանցենք, առավել եւս՝ եթե սերիա չկա, վտանգավոր բան չկա։ Մեզ մոտ էնքան սխալ տվյալներ կա, մենք հատհատ տներով անցնում ենք, զանգում ենք, ճշտում ենք։ Ազիզ ջան, ես քեզ հասկանում եմ, բայց դու էլ հասկացի, մի հոգի չի բերում սենց փաստաթղթեր, հարյուր հոգի բերում են, կարող ա բերել են մյուս շտաբից, եկել հասել ա մեզ։ Կամո փողոցը մերը չի, հիմա եթե ցանկություն չունեք, էստեղից ուրիշ ավելի կարեւոր թղթի մեջ չի գնացել էս, հիմա կարող եք պատռել:

Եկավ մի երիտասարդ, որը ներկայացավ «Օրինաց Երկիր» կուսակցության Շահումյանի տարածքի պատասխանատու, եւ սկսեցի նրա հետ զրուցել։

ՆաՇատ հնարավոր ա, ձեր հարեւանն ա կամ, ասենք, ախպերդ գործի պիտի մտնի, ու էս կուսակցությունն իրան պետք ա էդ գործի (մտնելու) համար, ու ինքը մարդիկ ա գրանցել՝ ընկերուհի ա, բան ա, ու շատ հաճախ չեն էլ հարցնում՝ ուզում եք, թե չէ, մարդ ես, կարող ա ուզի, կարող ա հետո իրոք գա։

Ես – Դու ոնց կվերաբերեիր, եթե քո ստորագրությունը կեղծեին։

Հարցիցս հետո երիտասարդը փորձեց պատռել փաստաթուղթը, բայց չհասցրեց՝ ձեռքից վերցրի։

Աշխեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031