Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց պատգամավոր դառնալ պատրաստվողին. «Ո՞վ է քեզ ճանաչում ընդհանրապես»

Մարտ 14,2012 10:49

Վահան Բաբայանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական կուսակցությունից (ՀԵԿ) անջատված մի քանի երիտասարդներ, ովքեր ՀԵԿ-ի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի տանիքի տակ հանգրվանելուն դեմ արտահայտվեցին, ամիսներ առաջ ստեղծեցին նախագահին կից երիտասարդական խորհուրդ, ավելի ճիշտ՝ խաբված երիտասարդների խորհուրդ, որը պետք է ղեկավարեր «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը։ Վերջինս խորհրդի ստեղծմանը զուգահեռ հայտարարում էր, որ իրենց աջակցում է նախագահականը, որտեղից խոստացել են օգնել ֆինանսական բոլոր հարցերով: Խորհուրդը ստեղծեցին-վերջացրեցին, հիմա էլ տղան որոշել է առաջադրվել։ Նրա տարածած լատինատառ հաղորդագրությունն արդեն իսկ դարձել է մամուլի քննարկման առարկա. «Haytararutyun vorpes eritasard uzum enq vor eritasardner@ lav apaga unenan ev koc em anum bolor eritasardnerinindajakcen evindtesnen azgayin joxovum vorpes kentron hamaynqi tiv 9 @ntratarqi patgamavor ev unem im koxqin bavakanin hzor ujer ev amen inc kanem vorpisi eritasardnerin vstahutyan arjananalu hamar. arajadrvum em tiv 9 ereord @ntraratqum. Ggki cucakov Arcax mamuli akumbi naxagah Arman Sargsyan»: Վերծանելուց հետո ստացվում է հետեւյալը. «Հայտարարություն որպես երիտասարդ ուզում ենք, որ երիտասարդները լավ ապագա ունենան եւ կոչ եմ անում բոլոր երիտասարդներին ինձ աջակցեն եւ ինձ տեսնեն ազգային ժողովում որպես թիվ 9 ընտրատարածքի պատգամավոր եւ ունեմ իմ կողքին բավական հզոր ուժեր եւ ամեն ինչ կանեմ որպեսզի երիտասարդների վստահությանն արժանանալու համար։ Առաջադրվում եմ թիվ 9 ընտրատարածքում, ՀՀԿ-ի ցուցակով»։ Այսպիսի գրագիտությամբ անձանց հավակնությունները՝ հայտնվել ԱԺ-ում, արտառոց չէ։ Գործող պատգամավորները սրանից ավելի գրագիտությամբ չեն փայլում։ Մի քանի հարց ուղղեցինք Արման Սարգսյանին։

– Դու գիտե՞ս, թե ովքեր են առաջադրվելու 9-րդ ընտրատարածքում։

Այո, Ռուբեն Սադոյանը եւ Նապոլեոնը։

– Եվ դու ինչպե՞ս ես գնահատում քո հնարավորություններն այդ թեկնածուների կոդքին։

Ես ունեմ իմ որոշումը։ Մենք համախմբվելու ենք երիտասարդներով։ Ես չեմ ընտրելու, երիտասարդներն են ինձի ընտրելու։ Նրանց շնորհիվ պետք ա

լինեմ պատգամավոր 9-րդ ընտրատարածքից։ Դա իմ որոշումն է, քանի որ ես 9-րդ ընտրատարածքում եմ ապրում։ Զգալով, որ ես ունեմ այդ հնարավորությունը, որոշեցի հենց ըտեղ էլ առաջադրվել։

– Դու անընդհատ նշում ես՝ երիտասարդները… ո՞վ է քեզ ճանաչում ընդհանրապես։

Ինձի մեր մոտ բոլորն էլ ճանաչում են։ Եթե ես չունենայի ընտրազանգված, չէի մասնակցի ընտրություններին: Բայց դա կուսակցության որոշումն, է, ես չեմ որոշում ով առաջադրվի, ով ոչ։ Բայց հավանականություն կա, որ ես անցնելու եմ, 100 տոկոս գիտեմ դա:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031