Այսօր` մարտի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան` ժամը 8.30-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 31 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 59-ամյա Լ.Մ-ն ինքնասպանություն գործելու նպատակով իր բնակարանից իրեն ցած է նետել:
Նշված շենքը 9-հարկանի է. կինը բնակվում էր շենքի 9-րդ հարկում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ 1 տարի առաջ մահացել էր Լ.Մ-ի մայրը: Մոր մահից հետո Լ.Մ.-ն միայնակ էր ապրում:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին նաև պատմել են, որ Լ.Մ.-ն Հայաստան էր եկել Ադրբեջանից:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հայկ Դելեյանը:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ