Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են վերջնականապես հուսալքում ընտրողներին

Մարտ 14,2012 10:31

Երբ իշխանությունն է առաջիկա ընտրություններում կանխավ իրեն հաղթող հռչակում, հոգեբանական էքսպանսիայի ենթարկելով ընտրազանգվածին, հասկանում ես, որ այլ, ավելի արդյունավետ ռեսուրս չունի:

Բայց երբ ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր, քաղաքականապես ոչ պասիվ ուժի ղեկավարն է հայտարարում, թե ընտրությունները ոչինչ չեն փոխելու եւ պատրաստվում են փողոցային պայքարի, սկսում ես հասկանալ, որ ինչ-որ բան խաթարված է հիմքից: Որովհետեւ դա նշանակում է շարունակել իշխանության մարտավարական գիծը եւ վերջնականապես հուսալքել ընտրողներին, անիմաստ դարձնել ընտրության ինստիտուտը` որպես կյանքի որակը փոխելու, իշխանություն իրացնելու միջոց:

Անկախ ամեն ինչից` այս պահին Հայաստանում քաղաքացի կերտելու եւ ապա միայն այդ քաղաքացիական արթնացող գիտակցության վրա հենվելու խնդիր կա: Իսկ որպեսզի դա տեղի ունենա, քաղաքացին նախ պետք է մասնակցի ընտրությանը, որպեսզի նաեւ իր քվեին, իր ընտրությանը տեր լինելու պատասխանատվություն զգա ու պահանջատեր դառնա, ինչը եւ արդարությունը վերականգնելու մնացած բոլոր եղանակները սպառված համարելու դեպքում նրան կմղի նաեւ փողոցային պայքարի: Այսինքն` նախ պետք է բազա ստեղծել, իսկ այս պահին դա կարող է արվել բացառապես ընտրության միջոցով: Հակառակ դեպքում` փողոցային պայքարը ոչնչով չի տարբերվի բամբասանքների պատճառով  իրար մազ պոկող հարեւանուհիների կռվից:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031