Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի բնակիչ 52-ամյա Տիգրան Միտիչյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 21 ԼՍ 389 համարանիշի ավտոմեքենան, Վանաձորի Հալաբյան և Աղայան փողոցների խաչմերուկում՝ Գուգարք կինոթատրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչներ՝ 49-ամյա Անդրանիկ Շահբազյանին և 53-ամյա Գուրգեն Ջաղացպանյանին: Գ . Ջաղացպանյանը տեղում մահացել է, իսկ Ա. Շահբազյանը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Մարգիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տուգանային հրապարակ: