ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի, ժամը 09.15-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում` Բերքառատ, Գեղաձոր (Արագածի տարածաշրջան), Արայի-Վարդենուտ-Արագած, Նիգավան, Ջրամբար, Երնջատափ, Նորաշեն (Ապարանի տարածաշրջան), Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա, Մաքենիս ճանապարհահատվածները:
Դժվարանցանելի են Ալագյազ-Վարդաբլուր, Ալագյազ-Նորաշեն (Արագածի տարածաշրջան) ճանապարհահատվածները:
Կարդացեք նաև
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
***
Մարտի 14-ի, ժամը 09.15-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Վրաստանի տարածքում եղանակը զգալիորեն վատացել է, և առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաև վատ տեսանելիություն:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
Նույն ճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է: