Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կփորձի քաղաքագիտական բանավեճի մեջ մտնել Արամ Կարապետյանի հետ՝ Նոբելյան մրցանակ կստանա (Տեսանյութ)

Մարտ 14,2012 00:38

Ընդամենը 4 ամիս առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Տեսակետ» ակումբում կանխատեսել էր, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա եւ արտահերթ ընտրություններ անցկացնի: Ընդ որում, դա պետք է արվեր մինչեւ Պուտինի ընտրվելը: Քանի որ պարոն Կարապետյանը գրեթե միշտ հպարտանում է, որ շատ դիպուկ կանխատեսումներ է անում, այսօր Aravot.am-ը նրանից փորձեց ճշտել, թե ինչո՞ւ չի իրականանում այդ կանխատեսումը: «Ե՞ս, ես նման կանխատեսում ընդհանրապես չեմ արել: Ես նման, նմանատիպ բան ընդհանրապես չեմ ասել»,- կտրականապես հերքեց պարոն Կարապետյանը: Մինչդեռ իր խոսքերը հրապարակվել են մոտ մեկ տասնյակ զլմ-ներում, այդ թվում՝ Aravot.am, Lurer.am, 7 or.am, Hotnews.am, Report.am եւ այլն:

Այնուամենայնիվ, պարոն Կարապետյանը չէր մոռացել իր այն խոսքերը, որ ճիշտ է արել եւ հիմար չի գտնվել, որ ժամանակին ՀԱԿ չի մտել: ՀԱԿ-ը գնում է ընտրությունների եւ բարձր է գնահատում իր ներուժը, իսկ ««Նոր ժամանակները» չի գնում: Մեր հարցին՝ հիմա չե՞ք փոշմանել այդ որոշման համար՝ պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ընդհակառակը, ես ասում եմ, որ շատ խելացի եմ եղել, որ ՀԱԿ չեմ մտել: Հիմա կամաց-կամաց մարդիկ սկսել են այնտեղից դուրս գալ»:

Արամ Կարապետյանը նշեց, որ եթե նայենք իր մյուս կանխատեսումները, կտեսնենք, որ մի քանի տարի հետո դաշտն իր հետ համաձայնվել է. «Սկզբից հակակրանք է առաջանում, որովհետեւ երբ մարդը դաժե արգումենտված ճշմարտություն է ասում, հակակրանքի նման մի բան է լինում, սկսում է տարբեր պարզաբանումներ: Մի 2-3 տարի պետք է անցնի, որից հետո նոր սկսում են հասկանալ: Ես ժամանակին այլ բան եմ ասել, ասել եմ եթե ՀԱԿ-ը հեղափոխական ճանապարհը չի ընդունում, բա ո՞ր ճանապարհով է ուզում տանել: Եթե որեւէ մեկը գիտի այլ ճանապարհ, Նոբելյան մրցանակը կտան իրեն, որովհետեւ կա ընտրություններով փոխելու ճանապարհ, կա փողոցով փոխելու ճանապարհ: Ընտրություններով աշխարհում հիմա ոչինչ էլ չի փոխվում, ես կարող եմ բացատրել ամբողջ աշխարհում ինչու դա չի լինում՝ փաստերով, թվերով: Մնում է փողոցը, որը կիրառում են բոլորը: Արաբական երկրները կարո՞ղ է մեզնից ավելի հունարով չէին կամ ավելի հարուստ չէին, բա ինչի՞ են փողոցով անում»:

Արամ Կարապետյանի կարծիքով, Հայաստանում այսօր շատ քիչ մարդիկ են պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվում, եթե զբաղվեին, կհիշեին, թե ինչից սկսվեցին Եգիպտոսի դեպքերը. «Ընտրությունների ընթացքում երբ որ մուսուլմանների թվերը չգրվեց՝ դրանից հետո սկսվեց փողոցը, տիպիկ վառ օրինակ՝ ինչ ասում է Արամ Կարապետյանը: Եթե որեւէ մեկը իմ հետ փորձի քաղաքագիտական վեճի մեջ մտնել՝ նրան Նոբելյան մրցանակ կտամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031