Օրերս հարյուրավոր կիսամերկ հեծանվորդներ բողոքի ցույցի են դուրս եկել Լիմայի (Պերու) կենտրոնական փողոցներում: Ըստ lifenews.ru-ի, այդկերպ ցուցարարները ցանկացել են ուշադրություն բեւեռել իրենց իրավունքների ու ավտոճանապարհների վիճակի վրա: Արդեն 7-րդ տարին է, որ «Մերկ հեծանիվ» շարժումը պայքարի նման եղանակ է ընտրել: Ցուցարարներին զայրացնում է այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունները ուշադիր են ավտոմեքենաների վարորդների հանդեպ, մինչդեռ հեծանվորդներն անտեսված են: Շարժման ղեկավար Օկտավիո Զեգարան լրագրողներին ասել է, որ միայն 2011-ին Պերուում զոհվել է 2830 հետիոտն ու հեծանվորդ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ